|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:
Այդ փաստը առաջացրել է ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական կողմի դժգոհությունը, կարելի է ասել անգամ` հիասթափությունը: Ադրբեջանական haqqin.az-ը համապատասխան լուրը ներկայացրել է «Տապալում` լավաշը հայկական է ճանաչվել» վերնագրով, ավելին՝ հեգնանքով գրել է, թե դեռ երեկ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը հանդիսավոր կերպով զեկուցեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում հաջողվել է կանխել լավաշի «հայկականացումը»: