Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում Դաշնակցության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքները դատապարտելու հայտարարություն ընդունելու նպատակով:
Գրանցվեց 78 պատգամավոր, որոնց թվում էին ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյան, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, ովքեր միացել են այդ ստորագրահավաքին, առավել ևս նրանց, ովքեր ներկայացել են արտահերթ նիստին, քանի որ կարևոր հայտարարություն պետք է ընդունվի:
«Շատ երկար բացատրության հարց չկա, որովհետև հայտարարության բովանդակությունն այս երկու օրերի քննարկման առարկան է եղել, եղան բազմաթիվ խորհրդակցութուններ տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք առանձին հանդես եկան հայտարարությամբ, բայց առավել գնահատում եմ այն հանգամանքը, որ պատգամավորները միացան այս ստորագրահավաքին, կարևորեցին այս հայտարարության ընդունումը ԱԺ-ի կողմից, և դրա նշանակությունը դժվար է թերագնահատել:
Այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչև հիմա կատարվածին, որքան կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար, և ԱԺ-ն, իր դերին համապատասխան, ներկայանում է հասարակությանը ու տալիս իր քաղաքական գնահատականը: Ողջունելի է, որ ուժերը, անկախ նրանից, թե որ դաշտում են գտնվում, դատապարտում են այս արարքները: Այն, ինչ տեղի ունեցավ, անհարիր է որևէ նորմալ քաղաքակիրթ հասարակաության, պետք է այդ անձինք իմանան, որ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել այդ արարքների նկատմամբ` անկախ որևէ հարաբերությունից ու հանգամանքից: Նման երևույթները միահամուռ պետք է դատապարտվեն ու վերացնեն անպատժելիության զգացումը մարդկանց մոտ: Ճիշտ կլիներ, որ հայտարարությունը ստորագրվեր 131 պատգամավորների կողմից, որն ավելի նպատակային և ուժեղ կդարձներ այս դատապարտող ու կանխարգելող հայտարարությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Առաջարկում ենք նիստին հետեւել ուղիղ հեռարձակմամբ: