|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին նվիրված ֆորումին, ասաց, որ թեև որոշ բանախոսներ նշում էին, թե այս համաժողովն ուշացած է, բայց «լավ է ուշ, քան երբեք»: Նշեց նաև, որ, ըստ իր տեղեկությունների, Արցախի Հանրապետության երկրորդ նախագահի օրոք այդ դաշինքը պատրաստ էր, բայց թե ինչո՞ւ այն ժամանակ դա չընդունվեց, այդ հարցին կպատասխանեն Հայաստանի գործընկերները:
Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս համաձայնագրին կարող է դեմ արտահայտվել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ժամանակին, երբ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները հայտարարում էին, որ ճանաչում են Արցախի անկախությունը, հայտարարություններ եղան, թե դա կարող է պատերազմի հանգեցնել, բայց մենք տեսանք, որ առանց Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման էլ այդ պատերազմը եղավ` 2016-ի ապրիլին»:
Դառնալով Հ.Յ. Դաշնակցության կողմից կազմակերպված ֆորումին` պատգամավորն ասաց, որ այն էական նշանակություն կարող է ունենալ նաև սպառազինության հարցում: Հստակեցրեցինք` այսինքն` նաև այս համաժողովո՞վ պետք է լուծել սպառազինության հարցը: Նա դրական պատասխան տվեց ու ընդգծեց` սպառազինության առակայության դեպքում խաղաղությունը երկարաձգվում է: