կարևոր
6778 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-02 15:32
Հասարակություն

Մեկնարկել է ՀՅԴ ԲԵԳ-ի նախաձեռնած «Վերելք» երիտասարդական ծրագրի երրորդ տարբերակի դասընթացների փուլը

Ապրիլի 1-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում մեկնարկել է ՀՅԴ Բյուրոյի Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած «Վերելք» ծրագրի երրորդ տարբերակի դասընթացների փուլը։ Ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք հնարավորություն կստանան ձեռք բերել անհրաժեշտ և նախնական հմտություններ՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար, իսկ լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և նյութական աջակցություն՝ մասամբ հովանավորելով մեկ տարվա աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։

Ծրագիրը հովանավորում են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը և Հայ Օգնության Միությունը, իսկ դրա իրականացումը վստահվել է  «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերությանը։

Հիշեցնենք, որ «Վերելք» ծրագրի նախորդ տարբերակները իրականացվել են Արցախում և Սյունիքում՝ նոր բիզնես գաղաձարներ ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով։

Yerkir.am-ի լրատվական խումբը ներկա է գտնվել դասընթացների առաջին նիստին ու զրուցել կազմակերպիչների, մասնակիցների ու թրեյներներից մեկի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում