կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-05 22:50
Հասարակություն

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնած հերթական ճամբարը մեկնարկել է Ասկերանի շրջանի Նորագյուղում

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնած հերթական ճամբարը մեկնարկել է Ասկերանի շրջանի Նորագյուղում

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնած հերթական ճամբարը ապրիլի 5-ին մեկնարկել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պատանեկան միության ֆեյբսուքյան էջից։

2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում:

Պատանեկան ճամբարների 9-16 տարեկան մասնակիցներն երկշաբաթյա ճամբարնի ընթացքում շփվում են սփյուռքից ժամանած երիտասարդների հետ, ովքեր տարբեր խմբակների միջոցով իրենց գիտելիքներն են փողանցում արցախցի պատանիներին:

Ճամբարների նպատակը նույնն է ինչ Դաշնակցության Ուսանողական, երիրտասարդական և Պատանեկան միությունների նպատակը, այն է մատաղ սերնդի մեջ սերմանել սեր դեպի հայրենիք, ազգասիրություն, արժեքների դավանանք, ազգային երգի, պարի ուսուցում, տարբեր խմբակներ, անգլերենի դասընթացներ, անվտանգության դասընթացներ, առաջին բուժոգնություն եւ այլն: Կազմակերպվող ճամբարների շրջանակներում կազմակերպվում են մարզական եւ ինտելեկտուալ խաղեր: