կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 18:12
Քաղաքական

Թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին

Թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին

ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց հավաքել անհրաժեշտ թվով 27 ստորագրությունները՝ ՍԴ դիմելու համար: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ՍԴ էր ցանկանում ներկայացնել դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմում։ News.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրել է, թե ինչու ՀՅԴ-ն չմիացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին:

«Փաստաթուղթը ամբողջական չէ եւ նկատի առնված չէ Սահմանադրական դատարան ներկայացված լինելու նախկին փորձը՝ չնայած փաստաթղթում բազմաթիվ լավ շեշտադրումներով դրույթներ կան, որոնք օգտակար են լինելու օրենսգիրքը մշակելու համար։ Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ սխալներ՝ այդ թվում հանձնաժողովներում ՀՅԴ վստահված անձանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ կան, դրա համար չենք կարող միանալ։

Օրինակ, նշված է, որ 30/05 տեղմասում ՀՅԴ վստահված անձը վիրավորել է դիտորդին, արգելել աշխատել, բայց մենք ճշտել ենք՝ նման բան չի եղել, եւ այդ փաստաթուղթը, որը որ պիտի գնա դատարան ու որտեղ մեղադրանք է ներկայացված դաշնակցության վստահված անձին, մենք չենք կարող նման տեղեկատվությունը առաջ մղել:

Դիմումը պետք է լինի հիմնավորված։ Եվ վերջինը, քանի օր է, մենք ասում ենք՝ տվեք մանրամասն ծանոթանանք այդ փաստաթղթին, երեկ ժամը 18։00-ին են փոխանցել մեզ, չենք հասցրել ամողջությամբ նայել»,-ասել է Մինասյանը։ Նա եւս մեկ անգամ շեշտել է. «Կան փաստեր, արձանագրված խախտումներ, որոնք, այո, ապացուցում են առանձին դրվագներում խախտումները, բայց դրանք բավարար չեն կարող լինել որպեսզի արդյունքները դառնան անվավեր։ Մենք չենք կարող միանալ»: