Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանում մայիսի 8-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում երեք հարց է:
Երևանի ավագանին որոշում կընդունի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»:
Օրակարգում են նաև Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացվելիք փոփոխությունների հարցն ու «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին որոշման նախագիծը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին:
Իսկ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նշել էր. «Երևանի քաղաքապետարանի վրա հրավիրում եմ բոլոր ԶԼՄ֊ների ուշադրությունը, ի դեպ պետք է փաստեմ, որ Երևանի ավագանու բոլոր նիստերը հիմանականում տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգին համապատասխան ընտրված մի կարևոր օր, կամ վարչապետը մեծ ասուլիս է տալիս, կամ որևէ շատ կարևոր հանդիպման է լինում, լավ դասավորում են, այդ օրերին դնում են ավագանու նիստերը, որպեսզի լրատվական օրակարգից քիչ, թե շատ դուրս մնան: Նույնը մայիսի 8-ն է, վարչապետը կրկին 1-ամյակի մեծ ասուլիս է տալիս, նույն օրը` մայիսի 8-ին, ժամը11։00-ին ավագանու նիստ է լինելու, խնդրում եմ բոլորդ ուշադիր լինեք Երևանի ավագանու նիստերին և մնաք մինչև վերջ լուսաբանելու համար, այդ օրը կարևոր հարցեր են լինելու օրակարգում` աշխատավարձերի խնդիր, նաև Իրինա Ռոդնինայի դպրոցի անվանափոխություն»: