Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ չորս քաղաքական խմբակցությունների` ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն», հրավիրած արտահերթ նիստին, որի նպատակն այս անգամ դրամի արժեզրկումն ու գնաճը քննարկելն է:
«Ես կարծում եմ դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որը, ինչպես տեսաք, չստացվեց»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով` ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների: «Չեմ կարող այս պահին պատասխանել, քանի որ քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա, ցանկացած հանձնաժողով կարող է լսում կազմակերպել, և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի` կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ»,- ասաց ԱԺ նախագահը:
Հարցին թե օրենսդիրը պատրա՞ստ է համաձայնության գալ և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքը դատապարտող հայտարարություն անել, Սահակյանը պատասխանեց, որ հարցը քննարկվում է, և եթե ԱԺ մյուս խմբակցությունները համաձայնեն, ապա իրենք պատրաստ են: «Ես կողմնակից եմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն Ազգային ժողովում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տամադրությունները տեղափոխել Ազգային ժողով»,- ասաց նա: