Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ կառավարությունը հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռեւս հունիսի 3-ին, սակայն հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում և 13-17-ը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը կառավարության վերոնշյալ որոշման մեջ որևէ արտառոց բան չի տեսնում և ԱԺ-ի արտահերթ նիստում ՀՕՊ-ի համաձայնագիրն ընդգրկելը պայմանավորում է նրանով, որ իշխանություններն են այդպես նպատակահարմար գտել, և դա անհատի որոշելիք չէ: Պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ զարմացած է հասարակության շրջանում առկա այն մտավավախությունից, թե ինչ-որ բան այն չէ ուրեմն, որ ՀՕՊ համաձայնագրին միանալու հարցը ԱԺ արտաահերթ օրակարգ է բերվել:
«Միջպետական համաձայնագիր է, որը շատ կարևոր է: Ես կողմ եմ դրան, քանի որ տեսնում եմ դրա կարևորությունը: Շատ կարևոր համաձայնագիր է, և եթե իշխանությունները հիմա են հարմար գտել այն բերել ԱԺ օրակարգ, նշանակում է, որ դա է հարմար պահը: Այդ որոշումը մեկ մարդու, անհատի որոշելիքը չէ, իշխանություններն են որոշում»,- ասաց Հարությունյանը` արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախորդ արտահերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք շտապելու տեղ չունենք»: