|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ալյուրի գինը հանրապետության խանութներում և սուպերմարկետներում թանկացել է ռեկորդային չափով: Առանց փաթեթավորման վաճառվող` բարձր կարգի ալյուրի 1կգ 240 դրամից դարձել է 280 դրամ կամ թանկացել է մոտավորապես 17 տոկոսով: Իսկ ահա փաթեթավորված ալյուրի 1կգ-ը` Բաղրամյանի ալյուրը, եթե նախկինում վաճառվում էր 250 դրամով, ապա այժմ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում նույն ալյուրի 1կգ-ը թանկացել է 80 դրամով կամ 32 տոկոսով: ՍԱՍ սուպերմարկետների ցանցում Բաղրամյանի ալյուրը վաճառվում է 480 դրամով:
Ալյուրի թանկացման հետևանքով թանկացել է նաև հացը` 20-30 դրամով: Առավել մանրամասն՝ փոքր ուշ: