|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու էմիկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար: Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով:
Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչև 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, և հատկապես երկաթի պակասը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց և երեխաների ավելի քան 40 տոկոսը:
Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 և երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստու»,– գրում է թերթը: