Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ ալյուրի գինը բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:
Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը:
Մսամթերքի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս, հիմնականում նվազել են տավարի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացաբուլկեղենն ու ձավարեղենը ևս թանկացել են. այս շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ»,- ասել է նա»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: