Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով: Դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին:
Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Իսկ հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10 տոկոսով: Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում:
Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում. ըստ պաշտոնական վիճակագրության. Կապանում է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ: Ի դեպ, երկու շաբաթ առաջ Սուրիկ Խաչատրյանը կրկին խորհրդակցություն է հրավիրել հացի գինը նվազեցնելու թեմայով: Այսինքն՝ պետք է սպասել, որ առաջիկայում հացը Սյունիքում էլի պետք է թանկանա առաջանցիկ տեմպերով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։