Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
ԳԱԼԱ-ն հայտնում է, որ երեկ երեկոյան ժամը 18:00-ից Գյումրու շատ խանութներում ալյուրի, շաքարավազի եւ բուսական յուղի վաճառքը սահմանափակ է:
ԳԱԼԱ հեռուստաընկերությունն ահազանգեր է ստանում նաեւ քաղաքացիներից, որ պարկով ալյուր չեն կարողանում ձեռք բերել: Գյումրիում մեծածախ առեւտուր իրականացնող «Գուգո-Գագո» վաճառատնից ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասացին, որ ալյուր եւ շաքարավազ վաճառում են, բայց պարկով վաճառք չեն իրականացնում:
«Բասեն» խանութների ցանցը եւս սահմանափակել է նշված ապրանքների, նաեւ ձվի վաճառքը: Փոքր խանութների մեծ մասում ալյուր, շաքարավազ եւ բուսայուղ չկա: Խանութներում բացատրում են, որ «ապրանք չեն ստացել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: