Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար, բարձր տեսակի 50-կիլոգրամանոց պարկի հաշվարկով:
Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար 40 ցենտ: Բայց ամենազավեշտալին ոչ միայն այս թանկացումն է, այլև այն, որ նույնիսկ նոր Հայաստանում ալյուրը և թեփը վաճառվում են դոլարով: Խոսքը մեծածախ վաճառքի մասին է, որը օրենքի կոպիտ խախտում է:
Զավեշտալի է նաև, որ Հայաստանում բոլոր արտադրողները այլուրի գները բարձրացնում են նույն օրը և նույն չափով, ինչը խոսում է հակամրցակցային պայմանավորվածության գոյության մասին: Չնայած ալյուրի գինը բարձրացել է ընդամենը 1 դոլարով, սակայն հացը թանկացել է 10-20 դրամով, մեկ պարկի հաշվարկով՝ 2500-4000 դրամով»: