կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 08:43
Հասարակություն

Ալյուրը թանկացել է

Ալյուրը թանկացել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը: Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ, առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով: Այղ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին:


Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը «Հժ»-ին ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որևէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետևաբար «այդ խոսակցությունները անհիմն են»: Եվ այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով: Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։