|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ադրբեջանից Հայաստան վերադարձած ընտանիքի անդամները որոշակի առողջական խնդիրներ ունեն, մասնավորապես` ամուսինը սրտի հետ կապված խնդիր ուներ, իսկ երեխաները համեմատաբար ավելի առույգ են. լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահին բժշկական լաբորատոր գործիքային հետազոտություն են անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ առողջական խնդիրներ ունեն ընտանիքի անդամները:
Yerkir.am-ի հարցին ՝ վերադարձածների մարմիններին բռնության հետքեր կա՞ն, փոխնախարարը պատասխանեց, թե դա պարզ կդառնա գործիքային քննությունից հետո:
Նշենք, որ ընտանիքի հայրը՝ Եղիշե Գևորգյանը, դժվարությամբ էր տեղաշարժվում, ուստի նրան անվասայլակ տրամադրեցին:
Հետազոտության վերաբերյալ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: