Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդ թերթը գրում է. «Մինչ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ «մարդասիրական կերպարով»՝ որպես հալածյալ, որի բնակիչներին հայերը իբրև թե անխնա կոտորում են, իրականում տարբեր հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և այնտեղ գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները վերադառնալուց հետո կամ ողջ չեն մնում, կամ տառապում են առողջական լուրջ խնդիրներով՝ հիմնականում հոգեկան շեղումներով: Պատճառը գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումներն են, որոնք իրականացնում են դաժանորեն՝ չմոռանալով նախապես բոլորին ներկայացնել գերուն իբրև դիվերսանտ: Չնայած այս ամենին՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց: Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաև նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույն կերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտնվել նաև ադրբեջանցիներ, միգուցե և ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսևորում է: Մասնագետները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: