|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի եւ բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»։
Հիշեցնենք՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, այսօր, Հայաստան են վերադարձել 5 գերիներ։
Տե´ս նաև՝ 5 գերիներին Հայրենիք բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում:
Տե´ս նաև՝ Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են. նրանց առողջական վիճակը լավ է:
Տե´ս նաև՝ Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին. Մուրադով: