|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Շուրջ 5 տարի Ադրբեջանում ապրելուց հետո ընտանիքի հետ Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնեց, որ սահմանն անցել է գերու կարգավիճակ ստանալու ակնկալիքով, սակայն չի պատկերացրել, որ նման դաժանությունների կենթարկվի:
«Ես իմ ազգի պատրիոտն եմ, ստացվել ա` անցել եմ, ես ազգի դավաճան չեմ, ես զինծառայող չեմ, ոչ էլ երբևէ ծառայել եմ, որ գաղտնիքներ ունենամ` հայտնեմ, ոչ էլ դրա բարոյական իրավունքն եմ ունեցել»,- ասաց նա և պատմեց, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվել հարևան երկրում:«Տոկի են տվել ինձի, կնոջս բռնի ուժով տարել են աբորտի….»
Նա նաև պատմեց, որ 2010-ին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին իրենց բնակված տեղում են սավանով կախել: Մանվելին սպանելու մանրամասների մասին պատմեց նաև Եղիշեի որդին` 13-ամյա Ալֆրեդ Գևորգյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: