կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-12 16:56
Հասարակություն

«Կռիսի կրծած հավի ոսկոր» են տվել ու ծեծել. պատմում է Ադրբեջանից վերադարձած հայ ընտանիքը

«Կռիսի կրծած հավի ոսկոր» են տվել ու ծեծել. պատմում է Ադրբեջանից վերադարձած հայ ընտանիքը

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտություն են անցնում 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանն անցած եւ Ադրբեջանում ապաստան ստացած, իսկ այսօր Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանը եւ նրա ընտանիքը:

 

Yerkir.am-ի թղթակիցը բժշկական կենտրոնից հայտնում է, որ լրագրողների հետ ճեպազրույցում Եղիշեի կինը՝ Ռուզաննան, հայտնեց, որ Ադրբեջանում իրենց անընդհատ ծեծել են, անընդհատ տվել են նույն սնունդը՝ «կռիսի կրծած հավի ոսկորներ», նաև «մաստակ չեն տվել»: Հայ ընտանիքը բողոքեց նաև, որ Ադրբեջանում իրենց միրգ չեն տվել, բացի այդ` իրենք տարեդարձ ու Նոր տարի չեն նշել:

 

Հարցին, թե ինչո՞ւ են վերադարձել Հայաստան, նշեցին՝ ադրբեջանական կողմը չի համաձայնել իրենց երրորդ երկիր տեղափոխել ու առաջարկել է Ադրբեջանի քաղաքացիություն, ինչից իրենք հրաժարվել են: