|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է վերադարձրել 2010 թվականին Բաքվից ապաստան խնդրած հայ ընտանիքին: Նրանք բուժզննություն են անցել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
«Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»,- քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ:
Նա նշեց, որ Գևորգյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել ինքնակամ: «Նրանց առաջ դրվել է պայման, որ տեղափոխվեն երրորդ երկիր՝ այն պայմանով, որ ընտանիքը մասնատվի, սակայն նրանք հայտարարել են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան: ԿԽՄԿ-ն մշտապես միջամտել է` այս խնդրին լուծում ստանալու համար, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է նրանց հետ վերադարձնել»,- ներկայացրեց գնդապետը:
Ըստ Մկրտումյանի՝ հայ ընտանիքը Ադրբեջանում ունեցել է պատանդի կարգավիճակ: