|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում թուրքագիտության բաժնի ուսանողների և Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ:
Կրտսեր Ջեմալը պատմեց իր հետ կատարված մի պատմություն:
«Անցած տարի միջին տարիքի մի մարդ մոտեցավ ինձ ու հարցրեց. «Թուրքական պետության գործակա՞լն եք, որ այսպես եք խոսում»: Թուրքիայի նման երկրներում, որտեղ ավտորիտարությունն է գերակայում, ընտելացել ենք դավադրությունների, մեզ դրան են ընտելացրել: Չենք կարողանում հավատալ, որ մարդը կարող է իր սեփական, անկախ տեսակետը հայտնել, հրաժարվել պետության դրած «սահմաններից» և պաշտոնական ստերից, բացահայտել դրանք և կոտրել դրանց հետևանքով առաջացած տաբուները»,-ասաց Ջեմալը՝ հավելելով.
«Օրինակ` դուք ապրում եք այստեղ՝ Հայաստանում: Անկասկած, դաստիարակվում եք հայաստանյան ազգայնամոլությամբ»:
Ներկա ուսանողներից մեկն ընդհատեց Հասան Ջեմալին՝ ուղղելով նրան. «Հայաստանում ազգայնամոլություն չէ, այլ հայրենասիրություն»: Հասան Ջեմալը պատասխանեց. «Ոչ ոք ինձ չի կարող հավատացնել, որ Հայաստանում ազգայնամոլություն չկա»: