|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Գրքի հեղինակը՝ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ և իրավաբան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթն է։ Նա գրքում ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը։
Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանության և հրատարակման գործով զբաղված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, Սողոմոն Թեհլերյանի հորեբոր որդու Սամվել Թեհլերյանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշես Գևորգյանի թոռը, ինչպես նաև մի շարք քաղաքական և հանրային գործիչներ։
Ստորև ներկայացնում ենք Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, գրքի թարգմանության և հրատարակման նախաձեռնողներից Հայկ Մարտիրոսյանի խոսքը։