|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ վերջին հրաժարականները, մասնավորապես արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ արդեն նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականները կապված են ռուսական գործոնի հետ:
Մեր այն դիտարկմանը, թե ռուսական կողմը լավ էլ աջակցում է մեր իշխանություններին, Մանուկյանը չհամաձայնեց եւ նշեց, որ դրա փայլուն ապացույցը վերջին այցելություններն են եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակումը:
«Ռուսները խիստ վիրավորված են, որ Վիգեն Սարգսյանին նշանակեցին, դա նրանց պարզապես գազազացրել է, որովհետեւ նրան ընդունում են, որպես ամերիկյան գործակալ»,-վստահեցրեց Մանուկյանը: