կարևոր
508 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-30 11:03
Քաղաքական

Հասան հայ-թուրքական սահմանին․ «Հրապարակ»

Հասան հայ-թուրքական սահմանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակի» տեղեկություններով, իշխանությունների օրակարգում հիմա էլ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցն է դրված։ Խնդիր է դրված մինչեւ ուկրաինական կոնֆլիկտի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտը այդ հարցը լուծել։ Մեզ պատմեցին, որ Մարգարայի ու Անի Պեմզայի հատվածներում ռուս սահմանապահների կազմում ծառայություն իրականացնող հայ սահմանապահներն էլ են արդեն նոր աշխատանք փնտրում։ 

Հիշեցնենք, որ իշխանությունները հրաժարվեցին ռուս սահմանապահների ծառայությունից նախ «Զվարթնոցում», ապա հայ-իրանական սահմանին համատեղ հսկողություն սահմանվեց` հետագայում ամբողջությամբ հայ սահմանապահների միջոցով իրականացնելու հեռանկարով, հիմա էլ, փաստորեն, գործընթացը հասել է հայ-թուրքական սահմանին։

Ի կատարումն համատեղ ստորագրված համաձայնագրի, արդեն փետրվարին ամերիկյան սահմանային հսկողության խումբը Հայաստան է գալու, ինչպես ասում են՝ կարողություններ զարգացնելու նպատակով։ Դա նշանակում է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի մաքսային ու սահմանային հսկողությունն ամերիկյան մասնագետներն են կառավարելու։ Թե հարեւան Իրանն ինչպես է սրան վերաբերվելու, կարող ենք դատել եվրադիտորդների գործունեությանը տրված գնահատականներից։ Թեհրանում կարծում են, որ Հայաստանն իր տարածքը տրամադրում է Արեւմուտքին` Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրման համար։