Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի, հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Ի լուր բոլոր հուդաների. գնացեք, հարցրեք այս մարդկանց՝ գործի՞ք են, գործակա՞լ են, պրոոռուսկան պրոե՞կտ են, թե՞ պարզ ուզում են ապրել իրենց տանը խաղաղ, հանգիստ, արժանապաիվ ու իրենց հաղթանակով»,- այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ կոչ անելով նախկին ու ներկա զինվորականներին, բժիշկներին, իրավաբաններին, արվեստի ու մշակույթի գործիչներին, մտավորականներին, ուսուղիչներին ու դասախոսներին, որ բարձրացնեն իրենց ձայնը և ընդվզեն բոլոր օրինական միջոցներով։ «Բավակա’ն է, խխունջացած մի՛ ապրեք»:
Անդրադառնալով նախօրեին զինվորականների այցի մասին՝ Սրբազանն ասաց. «Տեղի պայմանագրային ծառայողներ էին, այստեղի հողի ու ջրի մարդիկ էին։ Ասում են՝ զղջացել են դրա համար։ Դա զղջում չեմ համարում, համարում եմ անդրադարձ։ «Պետք չի զինվորականությունը, որը կոչված է սահմանը պահպանելու, պաշտպանելու, իրենց բնութագրմամբ, քաղաքականության պրոցեսների մասնակցեն։ Երեխաները, կանայք քաղաքական պրոցես՞ են մասնակցում։ Այսքան ժողովուրդ աջից ու ձախից եկած, քաղաքական պրոցեսի՞ է մասնակցում։ Ո՛չ, ճշմարտության դատին են մասնակցում։ ՊՆ-ն կարծես միայն հայտարարությունների կետ լինի, ուրիշ ոչ մի բան անելու։ Այդ տղաների մասնակցությունը մենք ընդունում ենք որպես հուզական արտահայտություն, դրսևորում, որևէ կերպ քրեական պատախասնատվության ենթակա չեն կարող լինել»։
Սրբազանն ընդգծեց. «Այո՛, հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախատաբար, իր սեփական կառավարությունից ու պետությունից»։
Մանրամասն՝ տեսանյութում