|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ լրագրող, գրող Հասան Ջեմալը T24-ում հոդված է հրապարակել հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Հասան Ջեմալը, ով գրեթե իր բոլոր հոդվածներում քննադատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա վարած քաղաքականությունը, որոշել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
Ջեմալն իր հոդվածում նշել է, որ ընտրություններում քրդական կուսակցության օգտին տրված ձայները դարձել են Էրդողանի «մղձավանջը»: