|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կինոյի մասին օրենքի նախագիծն արդեն մշակվել է, այն 2015-ին կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ըստ նրա` նախագծի ստեղծմանը մասնակցել են բոլոր կինոգործիչներն ու կինոարտադրությամբ զբաղվողները, որոնք իրենց կարծիքներն ու առաջարկներն ուղարկել են իրեն:
«Այս նախագիծը մեզ է պետք, դրանից մեր կյանքը կհեշտանա, միջազգային կառույցների հետ համագործակցելու համար օրենք պետք չէ, հասկանո՞ւմ եք: Սակայն այն մեզ օդ ու ջրի պես է անհրաժեշտ, քանի որ այդկերպ բազմաթիվ խնդիրներ կլուծվեն»,- ասաց Գևորգյանը:
Նա հույս ունի, որ մինչև 2015-ի տարեվերջ` ԱԺ-ում քննարկվելուց հետո, հարցին լուծում կտրվի: