Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հաճախ են ասում, թե կինոյի մասին օրենք ունենալը ժամանակավրեպ է, սակայն այդպես չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն` անդրադառնալով կինոյի մասին օրենքի նախագծի ստեղծմանը:
Նշենք, որ կինոյի մասին օրենքի նախագծի առաջին` փորձնական տարբերակը, Գևորգյանի հավաստմամբ, 10-15 օրից պատրաստ կլինի: Ըստ նրա` կինոյի մասին օրենքն առաջին հերթին կնպաստի ոչ թե կինո ստեղծելուն, այլ այն խնդիրների վերացմանը, որոնց առջև հիմա կանգնած է ժամանակակից կինոգործիչը:
«Ֆիլմերի տարածման, արտահանման խնդիրներ կան: Այսօր մի շարք ռեժիսորներ ցանկանում են գալ Հայաստան և այստեղ կինո նկարել, բայց նրանց համար համապատասխան պայմաններ է պետք ստեղծել: Կարծում եմ` կինոյի մասին օրենքը կնպաստի նաև արտոնագրային համակարգ ունենալուն: Կա նաև մի կետ, ըստ որի` կլինեն որոշակի սահմանափակումներ և ինչ-որ կառույց, որը կորոշի` ինչ ֆիլմեր պետք է թույլատրվի ցուցադրել, որոնք` ոչ»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` կինոյի մասին օրենքը կհեշտացնի նաև հարկային ու մաքսային դաշտում գործունեությունը. «Մի խոսքով` հայկական կինոյի կյանքը կհեշտացնի»:
Ի դեպ, նախագծի առաջին տարբերակը պատրաստ լինելուն պես կուղարկվի բոլոր կինոգործիչներին, պրոդյուսերներին: