Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը վարման կարգով անդրադարձան ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված հակահայ զեկույցի ընդունմանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Իհարկե, գիտենք այնտեղ տիրող մթնոլորտը, ուժերի հարաբերակցությունը, բայց ես կառաջարկեի ԱԺ ղեկավարությանը` խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել արդեն այս փուլում, ոչ թե սպասել լիագումար նիստին, ԱԺ-ում հայտարարությամբ հանդես գալու նպատակահարմարությունը: Սա իսկապես այլ իրավիճակ է, ԱԺ-ն այսքան տարիների ընթացքում չորս-հինգ հայտարարություն է արել, բայց ես կարծում եմ, որ կշռադատված, նպատակային հայտարարություն ամբողջ ԱԺ կողմից անհրաժեշտ է, որովհետև մենք իբրև խորհրդարան ենք մասնակից այդ կառույցում: Կառաջարկեի այս հարցը քննարկել»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվել է, բավական լուրջ ռազմավարություն է մշակվում այս պահին, կկիրառվեն նաև այլ գործիքներ: «Եթե բոլորս միասնական կկարողանանք ի մի բերել հայտարարության տեքստը, շատ լավ կլինի»,- ասաց նա: