|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի Սլավգորոդ քաղաքի մոտակայքում հողային աշխատանքներ իրականացնելիս բանվորները հայտնաբերել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված 3 կարմիրբանակայինի գերեզման: Նրանցից մեկի ով լինելը հաջողվել է պարզել պահպանված զինվորական մեդալիոնի եւ անձնական իրերի (ատրճանակ, փամփուշտներ, լեյտենանտի համազգեստ) միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», զոհված լեյտենանտը 1918 վականին Հայաստանում ծնված Խաչիկ Չեխիկյանն է:
Կարմիրբանակայինների աճյունները հանդիսավորությամբ վերահուղարկավորվել են եղբայրական գերեզմանում, որտեղ արդեն հանգչում է մոտ 900 զինվոր, որոնցից 159-ի անունները մինչ օրս անհայտ են:
Ի դեպ, արարողությանը մասնակցել է լեյտենանտի եղբոր թոռը` Սերգեյ Չեխիկյանը, որը պատմել է, որ անհայտ կորած պապին իրենց ընտանիքում երբեք չեն մոռացել: