կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-09 11:36
Տարածաշրջան

Հայկական և թուրքական կազմակերպությունները կոչ են անում Պոլսում նշել ապրիլի 24-ը

Հայկական և թուրքական կազմակերպությունները կոչ են անում Պոլսում  նշել ապրիլի 24-ը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական «DurDe» կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող «Project 2015»-ը 2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերին հրավիրում են Պոլսում (Ստամբուլում) կայանալիք` Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը:

 

Ըստ «Ակօս»-ի՝ «Project 2015»-ի անդամ Սառա Լի Ուիթսոնն այդ մասին ասել է. «Որպես հայեր՝ մենք գնալու ենք Ստամբուլ՝ հիշատակելու գազանաբար սպանված` մեր ընտանիքի անդամներին: Եվ 100 տարի անց մենք Թուրքիայի կառավարությունից պատասխան ենք ակնկալում»:

 

«Մենք ցանկանում ենք քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի Ցեղասպանությունը և ավելի ընդլայնել քննարկումը: Եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է անցյալի հետ առերեսվել, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան և ցանկանում ենք, որ ողջ աշխարհը դրան ականատես լինի»,- ասել է «DurDe» կազմակերպության անդամ Լևենթ Շանսևերը: