Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 16-ին ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները Ջո Բայդենին կոչ են արել դադարեցնել «Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ մեղադրելը»: Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Թուրք-ամերիկյան կառավարման կոմիտեի կողմից Բայդենին ուղղված նամակում ասվում է. «Թուրք-ամերիկյան համայնքի համար կարևոր է, որ Ձեր նախագահական հայտարարությունները օսմանա-հայկական ողբերգությունը չներկայացնեն որպես թուրք ժողովրդի կողմից իրականացված ցեղասպանություն» (հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարում է, որ 1914-16թթ. տեղի ունեցածը ողբերգություն էր և՛ հայերի, և՛ թուրքերի համար)»:
Նամակում նշվում է, որ Թուրք-ամերիկյան կառավարման կոմիտեն ներառում է ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների քաղաքական, կրոնական, թուրքական, ադրբեջանական և թյուրքալեզու համայնքների լայն շրջանակից: Նրանք Բայդենին կոչ են արել լուծել երկրում առկա ազգային խոր բաժանումները:
Նամակում շեշտվում է, որ 1885-1919 թվականների հայկական ապստամբությունները և Օսմանյան կայսրության արձագանքը դրան մեծ թվով մարդկային կյանքեր խլեցին:
«Հաշտեցումը, այլ ոչ թե ցեղասպանության մեղադրանքը, անցյալի տարաձայնությունները լուծելու արդար և ամենահարմար միջոցն է»,- ասվում է նամակում: