|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի են ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքի խնդիրներին:
«Առիթից օգտվելով` ցանկանում եմ կոչ անել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, այլ առաջին հերթին բոլոր ծնողներին՝ հաշվի առեք մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը, բոլորիս պատասխանատվության զգացումը, ավելի համեստ անցկացնել ձեր ավարտական միջոցառումները: Այս տարի բոլոր միջոցառումները պետական մակարդակով երկրում ավելի համեստ են լինելու: Ոչ ոք չի խլում դրանք շրջանավարտներից, չի ասում` մի' ուրախացեք, բայց հավաստիացնում եմ, որ ցուցադրական մեծ գումարներ հավաքելը միայն վնասում է միջոցառման իմաստին: Առհասարակ, պետք է փորձել դրամահավաքը դպրոցից դուրս բերել, որպեսզի ծնողների կազմակերպած միջոցառումների հետ դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները կապ չունենան»,- նշել է Մկրտչյանը: