կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 20:43
Քաղաքական

Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդի հատուցման կոչ են ուղղում Թուրքիային

Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդի հատուցման կոչ են ուղղում Թուրքիային

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետությունների ընկերվար երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը նեկայացնում ենք ստորև.

Միացյալ հայտարարություն նվիրված Սեւրի դաշնագրի 100- ամյակին

Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևըորը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015),  որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:

Հայտարարությունը ստորագրված է հետեւյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից

Բելգիա – Երիտասարդ սոցիալիստներ

Բելգիա – Սոցիալիստ երտասարդների շարժում

Թուրքիա – Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական

Իտալիա – Երիտասարդ դեմոկրատներ

Լեհաստան – Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն

Խորվաթիա – Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ

Կանադա – Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ

Հայաստան – ՀՅԴ երիտասրդական – ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն

Հունաստան – Համահունական սոցիալիստական շարժում – ՊԱՍՈԿ երիտասարդական

Հնդկաստան – Երիտասարդ քվեարկողների կուսակցություն

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն – Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ

Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ

Չեխիա – Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ

Պորտուգալիա – Երիտասարդ սոցիալիստներ

Սերբիա – Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ

Սլովենիա – Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում

Ֆրանսիա – Սոցիալիստ երիտասարդների շարժում