|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ կազմակերպված համաժողովում ասորական կազմակերպությունները և գիտնականները Թուրքիայից պահանջել են ճանաչել հայերի, ասորիների և հույների նկատմամբ կատարված ցեղասպանությունները. հաղորդում է evrensel.net կայքը:
Համաժողովին մասնակցել են ինչպես ասորի քաղաքական-հասարակական գործիչներ, ցեղասպանությունից փրկվածներ և փրկվածների ժառանգներ, այնպես էլ շվեդ քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Իր ելույթում պատմաբան Դեյվիդ Գաանտը նշել է, որ պատմաբանների մեծամասնությունը միակարծիք է 1915 թ. տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Շվեդիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Մուրադ Արթինն իր հերթին տեսակետ է հայտնել, որ եթե Թուրքիան առերեսվի սեփական պատմությանը, ավելի շատ կշահի: