Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչին փոխարինել է Սամվել Դարբինյանը:
62-ամյա Դարբինյանը նախկինում երկու անգամ գլխավորել է «Արարատը»` 1995-ին և 2011-ին, իսկ 1986-ին և 1991-ին Դարբինյանն ընդգրկված էր «Արարատի» մարզչական շտաբում: 1995-ին, Դարբինյանի գլխավորությամբ, «Արարատ»-ը դարձել է ՀՀ գավաթակիր:
Սամվել Դարբինյանը տարբեր տարիների գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, Երևանի «Երևան», «Կիլիկիա», «Փյունիկ» և «Միկա», Բեյրութի «Ռասինգ», ինչպես նաև Իրանի «Զոբ Ահան», «Փեյքան», «Սայփա Շոմալ» թիմերը: Դարբինյանի վերջին ակումբն էր Իրանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գիթի Փասանդը»: