Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ներկայացրեցին բոլոր այն դրական կողմերը և հնարավորությունները, որոնք կընձեռվեն Հայաստանին անդամակցելու դեպքում:
Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը անդրադարձավ պատգամավորների երկու մտահոգությանը, որ, ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը, նաև` որ կորցնելու է երրորդ երկրների հետ գործընկերային հարաբերությունները:
Սուրեն Կարայանը նշեց, որ ԵՏՄ պայմանագրի սկզբունքներում ամրագրված է հավասարության ու ինքնիշխանության սկզբունքը: Նա նշեց նաև, որ ԵՏՄ կառույցներում վերազգային մարմինը միայն հանձնաժողովն է, մնացած բոլոր օղակներում որոշումները կայացնում են ԵՏՄ անդամ երկրների նախագահները, վարչապետերն ու նախարարները, այսինքն` այստեղ էլ չկա ինքիշխանության կորուստ:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների հետ հարաբերություններին, Սուրեն Կարայանի խոսքով, ԵՏՄ պայմանագիրը ոչ մի սահմանափակում չի դնում, և Հայաստանը հիմա էլ ակտիվ շարունակում է հարաբերությունները ինչպես ԵՄ, այնպես էլ այլ գործընկեր պետությունների հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք ընկալելի էին որոշ պատգամավորների մտահոգությունները` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված, Սուրեն Կարայանը նշեց. «Այո, բոլոր այդ մտահոգությւոնները ինձ հասկանալի և ընկալելի էին, բայց ես փորձեցի ինչպես իմ հիմնական ելույթում, այնպես էլ հարցուպատասխանի ժամանակ փարատել այդ մտահոգությունները: Դրանք կապված էին այն հանգամանքի հետ, որ չափազանցված մտահոգություններ կան, թե Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը, իսկ ես ասացի, որ այս ինտեգրացիոն կառույցում ոչ մի երկիր չի կորցնելու իր ինքնիշխանությունը»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդքան վստահ ինքնիշխանության հարցում, եթե դա դեռ ժամանակը պետք է ցույց տա, փոխնախարարըպատասխանեց. «Վստահ եմ, որովհետև դա համաձայնագրի դրույթ է: ԵՏՄ-ում վերազգային մարմինը շատ նեղ շրջանակի հարցերի մասով է որոշումներ կայացնելու, մնացած բոլոր օղակներում որոշումներ են կայացնելու անդամ երկրների ղեկավարները»:
Հհարցին` դժվար չէ՞ր պատգամավորների դատին ներկայացնել նման ծավալուն, բախտորոշ ու պատասխանատու պայմանագիր, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Հեշտ չէր»: