Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը խոսելով այն մասին, թե ինչ միջոցառումներ է իրականացնում նախարարությունը ստվերի դեմ պայքարի հարցում, պատասխանեց, որ պայքարի փորձ ունեն, պարզապես այս տարի առավել սուր է դրվել այդ հարցը, որովհետև տնտեսական ակտիվության ֆոնի վրա հարկային եկամուտների աճը ստիպում է ֆինանսների նախարարությանը աշխատել ոլորտ առ ոլորտ:
Նա նշեց, որ վարչապետ- խոշոր գործարարներ հանդիպումից հետո ֆինանսների նախարարությունը առանձնացրել է 16 ոլորտ, որոնց խոշոր դերակատարներին հրավիրում են խորհրդակցության, ներկայացնում են առկա տեղեկատվական շտեմարանի տեղեկատվությունը, ստվերի տոկոսներն ու այն խախտումները, որոնց դիմում են այդ գործարարները:
Արմեն Ալավերդյանի խոսքով` այդ գործարարներին առաջարկում են, որ ինքնագնահատման միջոցով, իրենք իրենց շրջանառությունները վերահայտարարագրեն և ցույց տան ավելի մեծ շրջանառություն:
« Եթե իրենք կգնան այդ քայլին, ուրեմն մենք իրենց հետ կունենանք մեղմ վարչարարություն, ստուգումներ չափագրումներ և այլ գործիքակազմ չենք կիրառի, բայց եթե բերեն փաստարկներ, որ հայտարարագրածը համապատասխանում է իրականությանը, մենք դա էլ կլսենք: Պարզապես ակնհայտ սուբյեկտներ կան, որորտներ կան, որ հաստատ ստվերային տնտեսություն ունեն, չհայտարարագրված շրջանառություն, ցածր գներ: Եվ եթե ընդառաջ չեն գնում մեր առաջարկին, այդ ժամանակ կազմում ենք ծրագիր, թե որ ստուգող մարմինը պետք է իրականացնի ուսումնասիրություններ»,- ասաց Արմեն Ալավերդյանը `հավելելով, որ այդ ամենին հետևում է լրացուցիչ պարտավորությունների սահմանումը, այնուհետ` բռնագանձման հայցեր ու վերջում ընդհուպ մինչև քննչական գորոծողություններ և քրեական պատասխանատվություն:
Այն հարցին, թե ինչու՞ մինչ այժմ նման գործողություններ չեն իրականացրել, Արմեն Ալավերդյանը պատսախնեց, որ ստվերը եղել է անկախության առաջին տարիներից, կա հիմա, ու կլինի նաև հետո, պարզպես իրենց աշխատանքից կախված` պետք է աստիճանաբար կրճատեն ստվերը, և այդպես գործելով, ըստ Ալավերդյանի, ստվերի հարկումը 6-7 տոկոսից հասցրել են 23 տոկոսի: