|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆինանսների նախարարության շենքում կատարվող շինարարությանը, ասաց, թե տեղյակ չէ` որքան գումար է հատկացվել շինարարությանը եւ որտեղից այդ գումարը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի՝ նախարար նշանակվելուց հետո նախարարությունում լայնածավալ շինարարա-վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Թե որքան գումար է նախատեսված այդ շինարարության համար եւ որտեղից այդ գումարը ֆինանսների նախարարությունից yerkir.am-ի հարցմանը չեն պատասխանել՝ խախտելով տեղակատվության ազատության մասին օրենքը:
Միրումյանը նշեց միայն, որ ինքը կունենա նոր աշխատասենյակ: «Սովորական աշխատասենյակ` սովորական աշխատանքային պայմաններով, արտառոց որևէ բան չկա»,- վստահեցրեց նա:
Մեր դիտարկմանը, որ անգամ նախարարության նկուղային հարկն է հիմնավերանորոգվում, ինչո՞ւ, Միրումյանը պատասխանեց, որ դա նախկինում ճաշարան է եղել, որը երկար տարիներ ծառայել է որպես պահեստ, եւ նախարարության աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել ճաշելու տեղ ունենալ:
Ստացվում է՝ ֆինանսների նախարարության աշխատակիցները ոչ միայն «եվրոսենյակներ» կունենան, այլ նաեւ «եվրոճաշարան», ոչինչ, որ նկուղում է…