Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրել են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի/ Ճոյտի/ ձերբակալության մասին:
Վախթանգ Միրումյանը նախ նշեց, որ ինքը մանրամասների չի տիրապետում, սակայն բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, ֆինանսների նախարարությունը ունի քննչական վարչություն, որը գործը քննում և հանձնում է համապատասխան մարմիններին:
Վախթանգ Միրումյանի խոսքով` սա առաջին դեպքը չէ, որ ֆինանսների նախարարության տվյալ մարմինը քրեական գործ է հարուցում չարամտորեն հարկային պարտավորություններից խուսափողների հանդեպ:
«Դուք կարող եք խնդրել վիճակագրությունը, և մեր գործընկերները կտրամադրեն այդ տվյալները: Բոլոր այն դեպքերում երբ առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստ, հարուցվում է քրեական գործ»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարած ֆիլմի հետ, Միրումյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե լրագրողներն ինչ ֆիլմի մասին են հարցնում: