կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 16:37
Քաղաքական

Խոսքը հարյուրավոր միլիոնների ու միլիարդների մասին է . ֆինանսների փոխնախարարը` ստվերի մասին

Խոսքը հարյուրավոր միլիոնների ու միլիարդների մասին է . ֆինանսների փոխնախարարը` ստվերի մասին

ՀՀ ֆինանսների փոխնախար Արմեն Ալավերդյանի խոսքով` ծանուցման եռաստիճան համակարգը բավական արդյունավետ է գործում ստվերի դեմ պայքարում, այսինքն` նախքան հարկ վճարողին ստուգելը և պատասխանատվության ենթարկելը,  նրան ցույց են տալիս վերլուծական բազայից այն խնդիրնները, որոնք ունի տվյալ գործատուն, և նա, զգալով, որ «դու իր ցավոտ տեղերին ես կպչում», նա ինքնահայտարարագրման միջոցով փոխում է իր վարքագիծը: Երկրորդ եռամսյակում շուրջ 50 հազար այդպիսի ծանուցագիր են ուղարկել: «Խոսքը չի գնում 10-20 միլիոնի մասին, խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների ու միլարդների մասին : Սկզբից ստվերում աշխատող գործարարներին կներկայացնենք, կհամոզենք»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ ստվերի դեմ պայքարի աշխատանքները լինելու են ոչ թե օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում, այլ փորձելու են, գործարարների հետ երկխոսելով, բոլորի հանդեպ նույն չափորոշիչները կիրառելով, բերել հարկման դաշտ, հակառակ դեպքում` չեն կարողանա բյուջեով նախատեսված մեկ տրիլիոն հարյուր միլիարդը հավաքել:

 

Արմեն Ալավերդյանին հարցրեցինք, թե ո՞ր ոլորտներն են հիմնականում աշխատում ստվերում, նա պատասխանեց, որ այդ ոլորտներն են շինարարության, կաթնամթերքի, մսամթերքի ու հացամթերքի  արտադրության ոլորտները, նաև վառելիքի ոլորտ, քանի որ բավականաչափ գազ է իրացվում ավտոմեքենաների լիցքավորման համար, առողջապահության ոլորտ:

 

«Հատկապես մեծ ստվեր ունենք ներմուծումների ոլորտում, երբ ներուծողները ցույց են տալիս ցածր շահութաբերություն` իբրև ապրանքները վաճառում են այն գնով, որով գնել են, ցույց չեն տալիս աշխատողների ճիշտ թիվը: Մանրածախ առևտրի ոլորտում առանձնացրել ենք սուպերմարկետները, շուրջ 60 սուպերմարկետների ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունեցել»,- ասաց Արմեն Ալավերդյանը: