|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց՝ Իրանի նախաձեռնած՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու: Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
Արաղչին հայտնել է, որ կլինեն այցելություններ նաև տարածաշրջանի այն երկրներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև հակամարտության հանգուցալուծմանը: Այցելությունների ժամանակ կներկայացվեն երկարատև խաղաղության հաստատման՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մանրամասները:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 27-ին ԻԻՀ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը, հայտարարել էր, որ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որը պետք է ներկայացնեն Բաքվում, Երևանում, Մոսկվայում։ Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը: