Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում «Էրգրի համի հիշողություն» հայկական ուտեստի փառատոնի շրջանակում կանցկացնի «Լավաշի և հայկական ուտեստի փառատոն»:
Փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ընդգրկելով մարզի ընտանիքներին, կրթական և հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրվել են մարզի համայնքներում ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակներ, հատկապես` հացամթերքով և բուսական բաղադրությամբ ճաշատեսակներ, ընտրվել են դրանց պատրաստման գաղտնիքներին տիրապետող կանայք, ովքեր և իրենց գործուն մասնակցությունը կբերեն փառատոնին:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2014 -ը Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի, փառատոնի մասնակիցները ներկա կգտնվեն համայնքի հարգարժան ընտանիքներից մեկի ոսկե հարսանիքին, ականատես կլինեն լավաշի և այլ հացամթերքների պատրաստմանը, որոնք կհամտեսվեն գյուղական ընտանիքի հացատանը՝ թոնրի շրթին: Մասնակից համայնքները, դպրոցներն ու հասարակական կազմակերպություններն իրենց հյուրընկալ սեղանները կբացեն՝ ներկայացնելով ազգային, ավանդական ճաշատեսակներ, աղանդերներ և քաղցրավենիքներ: