կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 23:35
Մշակույթ

Գյումրիում լավաշի փառատոն կանցկացվի

Գյումրիում լավաշի փառատոն կանցկացվի

Գյումրին օրերս հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունն այսօր ժամանել է Երեւան` ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի հետ տոնական միջոցառումների ցանկը հստակեցնելու համար:

 

Պատվիրակության կազմում էին այնպիսի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ, գրողներ եւ մարզիկներ, ինչպիսիք են Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն, Միխայիլ Շվիդկոյը, Միխայիլ Լիտվինը, Լեւոն Օգանեզովը, Իրինա Ռոդնինան, Դմիտրի Խառատյանը, Նիկոլայ Սվանիձեն, Օլեգ Գադյուկինը...

 

Հյուրերը նախ այցելեցին Գյումրու պատմամշակութային կենտրոններ, այնուհետեւ տեղի քաղաքապետարանում քննարկեցին, թե ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն տարվա ընթացքում:

 

Միխայիլ Շվիդկոյը նշեց, որ իրենք պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի տարվա ընթացքում գյումրեցիներն իսկապես զգան, որ ապրում են մշակութային մայրաքաղաքում:

 

«Առաջարկում եմ մինչեւ մարտի 1-ը քննարկումներ կազմակերպել երիտասարդ արվեստագետների, ուսուցիչների, գրողների հետ, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել տվյալ բնագավառում: Պետք է արվի ամեն ինչ, որպեսզի տարին հետաքրքիր անցնի»,- ասաց Շվիդկոյը:

 

Քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս տարի Գյումրիում կանցկացվի հումորի, ինչպես նաեւ լավաշի փառատոն: