|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է իր տարածքում արգելել միության անդամ երկրների միջև դոլարով և եվրոյով գործարքները: Այդ մասին հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով ԵՏՄ-ի տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագիծը։
Միայն ազգային արժույթով` ռուսական և բելառուսական ռուբլի, ինչպես նաև տենգա և դրամ, գործարքների անցնելը պետք է տեղի ունենա 2025-2030 թվականներին:
Հայեցակարգը ենթադրում է Միության երկրների ընդհանուր վճարային տարածության ստեղծում, որը հնարավորություն կտա վճարումներ կատարել՝ հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը, ինչպիսիք են ստեղծվող ռուսական վճարային քարտերի ազգային համակարգը և այժմ գործող «Բելքարտ» (Բելառուս) ու Armenian Card (ArCa) համակարգերը: Ընդ որում՝ ենթադրվում է հրաժարվել ԵՏՄ-ի տարածքում դոլարի և եվրոյի շրջանառությունից: