կարևոր
3091 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 16:54
Աշխարհ

Ռուսաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտրում հրաժարվում են դոլարից և եվրոյից

Ռուսաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտրում հրաժարվում են դոլարից և եվրոյից

Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում անցնում են ազգային արժույթների, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությանը։

«Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք դոլարից ու եվրոյից, պետք է անցնել ազգային արժույթների»,- նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ լիարժեք անցման համար հարկավոր Է լուծել առևտրային գործառնություններում պահպանվող դիսբալանսի հարցը:

«Հնդկաստանն առայժմ մեզնից ավելի քան հինգ անգամ ավելի շատ գնում Է, քան վաճառում: Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ՝ փնտրելով ողջամիտ փոխզիջում»,- եզրափակել Է Քաբուլովը:

Նոյեմբերի սկզբին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել Է ազգային արժույթն օգտագործել միջազգային առևտրային հաշվարկներում։ Անցյալ շաբաթ Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների դաշնության գլխավոր տնօրեն Աջայ Սահայը հայտարարել Է, որ այս տարի Ռուսաստանի հետ հաշվարկներում երկիրը կսկսի ռուփի օգտագործել: Indian Express հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանի հետ առևտրի ծավալները՝ օգտագործելով, մասնավորապես, ազգային արժույթը։