|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եթե Եվրամիությունը սկսի օգտագործել եվրոն արտաքին քաղաքական ճնշումների համար այնպես, ինչպես ԱՄՆ-ն դոլարի դեպքում, ապա Ռուսաստանը կհայտարարի եվրոպական արժույթից հրաժարվելու քաղաքականության մասին. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Պանկինը:
Նրա խոսքով՝ հենց Մոսկվան նկատի, որ եվրոն դառնում է ճնշման ու վերահսկողության գործիք, նա կօգտագործի վերջերս կուտակված բոլոր «գիտելիքների բազան և ապադոլարիզացման մեխանիզմները»:
Դիվանագետը խոստովանել է, որ մինչ այժմ Ռուսաստանը եվրոյով վճարումների հետ կապված որևէ խնդիր չի նկատում, հետևաբար, արժույթից հրաժարվելու պատճառներ չկան, բացառությամբ զուտ քաղաքական: Այժմ նման պահվածքը կլինի տնտեսապես աննպատակահարմար և կհանգեցնի կորուստների ռուսական բիզնեսի համար. ասել է Պանկինը: