|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանի հյուսիսային հարեւան երկրում նոր սկանդալ է հասունացել:
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական օգնության հերթական չափաբաժնից, այսինքն՝ 75 միլիոն եվրոյից:
Ընդդիմության քննադատություններին ի պատասխան՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության մակրոֆինանսական այդ օգնությունը ոչ թե դրամաշնորհ էր, այլ` վարկ, իսկ Վրաստանը ցանկանում է կրճատել արտաքին պարտքը: Ղարիբաշվիլիի ելույթից հետո, Եվրամիությունն էլ այս պատմության իր վարկածն է ներկայացրել:
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարել է՝ Վրաստանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, եւ եթե անգամ պաշտոնական Թբիլիսին չհրաժարվեր օգնությունից, Եվրամիությունը այն չէր տրամադրի:
Հիշեցնենք, որ 150 միլիոն եվրոյի այս օգնության առաջին մասը Վրաստանն արդեն ստացել էր: Երկրորդ մասը պետք է փոխանցվեր մինչեւ սեպտեմբերի 30-ը, եթե Վրաստանը կատարեր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ բարձրացներ դատական իշխանության անկախությունը: